Գրքում լուսաբանւում է Օսմանեան կայսրութեան պատմութիւնը սկսած Փոքր Ասիայում թուրքերի յայտնւելու ժամանակներից մինչ’ առաջին համաշխարհային պատերազմի աւարտը, երէ այդ հսկայածաւալ կայսրութիւնը կործանւեց, եւ նրա փլատակների վրայ ծնունդ առաւ թուրքական հանրապետութիւնը: Ցոյց է տրւում, որ կայսրութիւնն իր բնոյթով եղել է ռազմամոլ ու անզուսպ նւաճողական հակումներ ունեցող, ինչպէս նաեւ կրոնաաստւածապետական հիմքերի վրայ կառուցւած պետութիւն, որն իր վեցհարիւրամեայ գոյութեան ընթացքում մշտապէս արգելակել ու խոչնդոտել է այնտեղ ապրող բազմաթիւ ժողուուրդների բնականոն զարգացումը եւ կասեցրել նրանց տնտեսական, քաղաքական եւ հոգեւոր-մշակութային առաջընթացը: Նա խատեսւած է պատմաբանների, միջազգայնագէտների, քաղաքագէտների, բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների դասախօսների եւ ուսանողների, ինչպէս նաեւ ընթերցող լայն հասարակայնութեան համար: