Այս ալբոմը սեղանի գիրք է: Այն ձեզ կառաջնորդի Արեւելք՝ իրանական աշխարհ, դիտւած ու ընկալւած հայ նկարիչների աչքերով: Ձեզ կը հմայեն ոչ միայն Իրանի բնութիւնն ու ժողովրդական ուրոյն կենցաղն ու ազգային սովորոյթները, այլեւ այդ աշխարհը երգած նկարիչների ինքնատիպ գեղարւեստական լեզուն:
Գրքի հիմնական մասը՝ իր երկու բաժիններով, նւիրւած է Իրանում ստեղծագործած աւագ սերնդի եւ արդի հայ նկարիչներին, որոնք մի ընտանիք կազմած առաջին անգամ են ներկայացւում միատեղ:
Հատորում ընդգրկւած են շուրջ 50 արւեստագէտների աւելի քան 220 գործերի գունաւոր վերատպութիւններ: