Աստւածաշունչը մեկնաբանւում է գրողի և պատմագէտի հայացքով:
Հեղինակն ընդունում և զարգացնում է այն կարծիքը , թէ Աստւածաշունչը միանգամայն Համօզիչ , գիտութեան արդի պահանջներին գոհացում տւող պատմագրական յուշարձան է: Նրանում հիշատակւած անձնաւորութիւնները, նաև Յիսուս Քրիստոսը, պատմական դէմքերն:
Մանրամասն վերլուծման են ենթարկւում և արժէքաւորւում հայ ժողովրդի հնագոյն անցեալի վերաբերող՝ Աստւածաշնչում պահպանւաղ մինչև այժմ մասամբ չնկատւած , մասամբ արհամարւած բոլոր տեղեկութիւններն ու տւեալները:
Լուսաբանւում են կրօնի էութիւնը, Սուրբ Գրքի համամարդկային գաղափարները և այլն:
Բացայայտւում է Հայաստանեաց Առաքելական Սուրբ եկեղեցու համազգային պատմական դէրն ու նշանակութիւնը թէ անցեալում թէ ներկայումս:
Գիրքը հասցեագրւած է ընթերցող լայն զանգւածներին: