Աշխատութեան մէջ հեղինակը բազմալեզու աղբուրների հիման վրայ առաջին անգամ տւել է Հայաստանի հարևան ՝ Մեծ և Փոքր Զաբ գետերի միջև ընկած տարածքում կազմաւորւած Ադիաբենի պետութեան պատմութիւնը:
Գրքում յատուկ ուշադրութիւն է դարձւում քաղաքական, մշակութային այն սերտ կապերն, որոնք գոյութիւն են ունեցել Ադիաբենի ու Հայաստանի միջև:
Գիրքը նախատեսւած է Մերձաւոր արևելքի և Հայաստանի հին և միջին դարերի պատմութեան ու մշակոյթի խնդիրներով զբաղւող մասնագէտների և բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների հասարակագիտական ֆակուլտետների ուսանողութեան համար:
Աշխատութեան մէջ քննութեան առարկայ են առայժմ հայագիտութեան մէջ նւազ ուսումնասիրւած հայ-ասորական քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը, որոնք բուռն ծաղկում են ապրել մասնաւորաբար III-V դարերում: Հեղինակը բազմալեզու աղբիւրների ուսումնասիրութեան հիման վրայ բացայայտում է հայ և ասորի ժողովուրդների յարաբերութիւների համակողմանի պատկերը, նրանց համատեղ պայքարը աշխարհիկ ու հոգևոր տիրողների դէմ, վեր է հանում հետաքրքիր նոր նիւթեր:
Ասորական աղբիւրների հիման վրայ աշխատութեան մէջ քննարկւած են նաև հայ-ասորական պատմագրական կապերը: