چکیده : | Գիրքը նւիրւած է 1979 թւականից ի վեր , բայց յատկապէս 1993-1996 թւականներին RAA կազմակերպութեան նախաձեռնութեամբ Քարվաճառի (Քեալաբաջար), Քաշաթաղի (Լաչին), Քաշունիքի (Ղուբաթլի), Զանգելանի, Ջաբրայիլի, Ֆիզուլու, Բայլականի, Աղդամի, Աղջաբերդու, Թարթառի եւ Պարտաւի (Բարդա) շրջաններում իրականացւած որոնողական եւ հետազոտական աշխատանքների ընթացքում յայտնաբերւած պատմական յուշարձաններին: Տեւական մի շարք ճամբորդութիւնների շնորհիւ կուտակւած դաշտային նիւթի, ինչպէս նաեւ գրաւոր աղբիւրների (մատենագրութիւն, արխիւային վաւերագրեր, պարբերական մամուլ, հին ու նոր քարտէզներ) համատեղ ուսումնասիրմամբ ներկայացւած են շրջանի բազմաթիւ բնակավայրերն ու հնավայրերն:
Հասցէագրւում է հայ ժողովրդի պատմութեամբ ու մշակոյթով հետաքրքրւողներին:
|