Հեղինակը մասնագիտութեամբ պատմաբան է, պատմական գիտութիւնների դոկտոր, աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմութեան իսնտիտուտում, ուսումնասիրում է Բագրատունեաց Հայաստանի պատմութիւնը: Հրատարակել է երկու մենագրութիւն:
Աշխատութիւնը նւիրւած է Միջնադարեան Հայաստանի երեք խոշոր իշխանական տների՝ Բագրատունիների, Զաքարեանների, Մամիկոնեանների եւ նրանց առանձին ճիւղերի զինանշանների ուսումնասիրմանը՝ դրանց յօրինւածքների աստիճանական ձեւաւորումը, ժամանակի ընթացքում դրանցում տեղ գտած փոփոխութիւնները: Հեղինակը հիմնաւորում է զինանշանների յօրինւածքների ազգային հենքը:
Նախատեսւում է պատմաբանների, արւեստագէտների եւ ընթերցող լայն շրջանների համար: