Այս տեղեկատուն Հայաստանի գրողների միութեան տոհմամատեանն է՝ կազմւած հանրագիտական սկզբունքներով:
Հայաստանի գրողների միութեան անդամներից բացի այս հրատարակութեան մէջ տեղ են գտել ՍՍՀՄ միւս վայրերում հայերէն ստեղծագործող ՍՍՀՄ գրողների միութեան անդամները:
Երկերի առաջին գրքում զետեղւած են հեղինակի Մայիս վէպը, որի նիւթը Հայրենական պատերազմի թիկունքային կեանքն է, պատմւածքների, ակնարկների և պիեսների մի մասը, որոնք պատկերացում են տալիս գրողի անցած ստեղծագործական ճանապարհի մասին:
Պատմավէպ, որի նիւթն է հանճարեղ Սայաթ-Նովայի կեանքը: Այն պատկերւած է Անդրկովկասի տասնութերորդ պատմութեան ֆոնի վրայ, երբ հայի, վրացի , ադրբենջանցի ժողովուրդները դարաւոր փորձութիւներում եղբայրացած՝ ծանր պայքար էին մղում պարսիկ և թուրք նւաճողների դէմ :
Երգելով ու ստեղծագործելով այդ երեք ժողովուրդների լեզուներով, Սայաթ-Նովան էլ աւելի էր ամրապնդում նրանց բարեկամութիւնը, սիրո ու մարդկայնութեան ձայնն էր հնչեցնում իր դաժան ժամանակներում:
Ժողովածուն ամփոփում է հեղինակի նոր բանաստեղծութիւնները: Նանսեն Միքայէլեանին հուզում են առօրեայ կեանքի հարցերը՝ ազնւութիւն, շիտակութիւն, հաւատարմութիւն բարուն և գեղեցկին: Քնարական բանաստեղծը հանդէս է եկել նաև երգիծական գործերով: