چکیده : | Աշխարհագրութիւնն ընդգրկում է Արևմտեան Հայաստանից, Կիլիկիայից, Անատոլիայից տարագրւած, Հայաստանում, նաև՝ սփիւռքում, բնակութիւն հաստատած հայոց ցեղասպանութեան ականատէս-վկայ վերապրողներից հեղինակի գրի առած, ձայնագրած ու տեսագրած ժողովրդական պատմական բնոյթի սկզբնաղբիւրային բանաւոր վկայութիւնները՝ յուշերը, զրոյցները և հայերէն ու թուրքալեզու երգերը: Գիտական ուսումնասիրութեան մէջ պատմական և ժողովրդագիտական տւեալների հիման վրայ ներկայացւած են արևմտահայութեանը բաժին ընկած ողբերգական կեանքի դրւագները, ինչպէս նաև՝ նրանց ազնիւ ու արդար ոգորումները՝ պաշտպանելու համար իրենց ապրելու մարդկային տարրական իրաւունքը: Բարբառային ու թուրքալեզու բնագրերին կցւած են գրական հայերէն թարգմանութիւններ: Ժողովածուն ունի նաև պատմական երգերի նոտագրութիւններ, անգլերէն, ֆրանսերէն, գերմաներէն, թուրքերէն, ռուսերէն, հայերէն ամփոփումներ, վերապրողների և նրանց հաղորդած վկայութիւնների մասին փաստագրական տւեալներ, բառարան, տեղեկատւական ծանօթագրութիւններ, թեմատիկ, անձնանունների, տեղանունների և էթնոանունների ցուցիչներ, լուսանկարներ, քարտէզ Օսմանեան կայսրութիւնում հայերի տեղահանութեան և ցեղասպանութեան մասին:
Հատորի վերջում տեղադրւած է «Սվազլեան գերդաստանի հաւատամքը» վավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացւում է 20-րդ դարի ընթացքում հեղինակի գերդաստանի իրայաջորդդ երեք սերունդների ազգանոաստ և հայրենանպաստ գործունէութիւնը:
Նախատեսւում է պատմաբանների, քաղաքագէտների, իրաւաբանների, սոցիոլոգների, հոգեբանների, բանագէտների, ազգագրագէտների, տնտեսագէտների և ժողովրդագիտութեամբ հետաքրքրւող ընթերցող լայն շրջանների համար: |