Մենագրութիւնում սկզբունքօրէն նոր մօտեցում է ցուցաբերւում քննարկւող հիմնահարցերին, պարզաբանւում են Հայաստանի Հանրապետութիւնում 1918-1920 թթ. ընթացած ազգային-պետական անվտանգութեան համակարգի ձևաւորման գործընթացները, ՀՀ կառավարութեան դիրքորոշման ձևերը և գործունէութիւնը Պետական անվտանգութեան համակարգի կարևորագոյն օղակների՝ հետախուզական և հակահետախուզական ծառայութեան, ՆԳՆ ուժային կառոյցների, միլիցիայի և այլևայլ մարմինների կազմակերպման ու ուղղորդման գործում: Մենագրութիւնում նորովին են բացայայտւում հետախուզութեան և բանակի փոխյարաբերութեան ու այդ հարցում ռազմաքաղաքական ուժերի հայեցակարգերը: Նախատեսւած է պատմաբանների, միջազգայնագէտների և լայն հասարակութեան համար: