Գրքում ուսումնասիրւում և դիտարկւում են Թուրքիայի հանրապետութեան զինւած ուժերի համալիր արդիականացման գործընթացը, դրա ռազմաքաղաքական պատճառներն ու քաղաքականութիւնը, անվտանցութեան ոլորտի բարեփոխումները՝ առաջին անգամ գիտական շրջանառութեան մէջ դնելով թուրքական, ամերիկեան մի շարք պաշտօնական փաստաթղթեր, տեղեկագրեր, ինչպէս նաև այլ աղբիւրներ ու վերլուծական գրականութիւն:
Գիրքը նախատեսւած է արևելագէտների, միջազգայնագէտների, պատմաբանների, ուսանողների ու ընթերցող լայն շրջանակների համար: Այն կարող է ծառայել նաև որպէս օժանդակ ձեռնարկ ԵՊՀ միջազգային հարաբերութիւնների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականութիւն» մագիստրոսական ծրագրի շրջանակում: