چکیده : | Ներկայ՝ ութերրորդ հատորով աւարտւում է Ռափայէլ Պատկանեանի Երկերի գիտական հրատարակութիւնը:
Սոյն հատորի «Հաւելւած»-ում տրւում են Ռ.Պատկանեանի մի քանի չափածոյ և արձակ երկերը,որոնք դուրս էին մնացել նախորդ հատորներից:
«Հաւելւած»-ում ընդգրկւած երկերի տեքստերը տպագրութեան է պատրաստւել և ծանօթագրել բանասիրական գիտութիւնների թեկնածու Մերի Սաղեանը:
Ռ.Պատկանեանի Երկերի ութհատորեակից դուրս են մնացել ՝«Ռոբինզոն Կռուզո»,«Թովմաս Բոցարիս»,«Թրովաթորե»,«Խաչակրաց արշաւանքը» ,«Ծովաշրջիկ Սինդբադի եօթ ճանապարհորդութիւնները»,«Եզովպոսի առակները» արձակ թարգմանութիւնները,«Պատմութիւն Մեծին Պետրոսի»,«Նապոլեոն Մեծի Ֆրանսիայի կայսրի պատմութիւնը», «Լիւթեր և ռեֆորմացիա» պատմագիտական երկերը,ինչպէս նաև Պատկանեանի կազմած դասագրքերի նիւթերը:Այդ բոլորը,ինչպէս ծրագրել է ինստիտուտը , զետեղւելու են «Գրական ժառանվութեան » մէկ առանձին հատորում:
Հատորի վերջում տրւում է Ռ.Պատկանեանի ութհատորեակում ընդգրկւած երկերի այբբենական ցանկը:
|