چکیده : | Ժողովածուն ընդգրկում է 20-րդ դարի ռուս տաղանդաւոր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի տարբեր տարիներում տպագրւած բանաստեղծութիւններ՝ Հրաչյա Բէյլերեան թարգմանութեանբ: Պատկերի, գոյնի, տրամադրութեան ներդաշնակ այս շաղախն անսկիզբ ու անվերջ հաւերժութեան մէջ դեգերող, շտապող մարդուն կստիպի կանգ առնել մի պահ, մտնել բանաստեղծի խոհական ու հուզական աշխարհը, ուր բարդին էլ է աստղեր կուլ տալիս, ուր սովի ու կշտութեամ երևոյթը խաժամոխժին շարժում, ծեփում է քաղաքի շոգին կամ ցրտին, և միայն քչերն են տեսնում աստղաբոյժի ժպիտն ու աստեղային ոսկին պահում կոպերի տակ, սրտում, որ հետո բաժանեն մարդկանց: Քչետին է տրւած դառնալու հնչիւնների խոհուն զրուցակիցը, այդ հնչիւնների զուլալ ելևէջերը անթեղելու մարդկութեան համար. Նա բանաստեղծն է անթեղողը, ու նա պատմում-ոգում է էլի ու էլի, քանի երակներում արիւն կա... |