Գրքում հետազօտւել է XIX դարի և XX դարասկզբի արևմտահայ վիպագրութեան գրապատմական ընթացքը: Բացայայտւել են օրինաչափութիւններ կապւած արևմտահայ կեանքի պատկերմանը, մտաւոր և հասարակական-ազգային շարժման անցուդարձերին, գեղարւեստական ձևերի մշակմանը: Գիտական վերլուծութեան են ենթարկւել բազմաթիւ անյայտ գրողների ստեղծագործութիւններ, որոնք նպաստել են ժամանակաշրջանի վիպագրութեան զարգացմանը:
Նախատեսւում է գիտական շրջաների, բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների, ընթերցասէր հասարականութեան համար: