Մատենագրական տեղեկութիւնների, վիմական արձանագրութիւնների, հնագիտական պեղումներից յայտնաբերւած առարկաների և այլ նիւթերի ուսումնասիրութեան հիման վրայ ցոյց է տրւում , որ միջնադարեան Հայաստանի հզոր ամրոցներից մէկը՝ Անբերդը հիմնադրւել է X դարում ՝ Բագրատունիների օրոք: Այն առևտրական լայն կապէր է ունեցել ինչպէս Հայաստանի, այնպէս էլ առաջաւոր Ասիայի մշակութային կաևոր կենտրոնների հետ: