Հեղինակն առանձնացրել է գիտական իմացութեան մեթոդների մշակման հիմնական ուղղութիւնները XIX դարի երկրորդ կէսի հայ փիլիսոփայութեան մէջ: Դրան երևան գալը կապւած է եղել հայ բուրժուականացող իրականութեան մէջ զարգացում ապրող բնական գիտութիւնների համար հետազօտութեան յուսալի միջոցներ յայտնաբերելու պահանջի հետ: Իրենց ակունքներով կապւած լինելով արևմտաևրոպական և ռուսական իմացաբանական և տրամաբանական ուսմունքների հետ, այդ ուղղութիւնները ենթարկւել են դարաշրջանի հայ ազգային կեանքի իւրայատուկ պահանջների և ինքնորոյն նշանակութիւն ձեռք բերել հայ հոգևոր մշակոյթի պատմութիւնն ամբողջականացնելու գործում:
Գիրքը նախատեսւած է հայ փիլիսոփայական մտքի պատմութեամբ հետաքրքրւողների համար: