Չեխ նշանաւոր գրող Կարել Շուլցի «Քար և ցաւ» (Միքելանջելո Բուոնարոտի ) վէպը նւիրւած է իտալական վերածննդին, նրա նշանաւոր արւեստագէտներին:Վէպի գլխաւոր հերոսը հանճարեղ Միքելանջելովն է, նրա մարդ ու արւեստագէտ բարդ պրոցեսը: Շուլցի վէպում գլխաւոր հերոսի հետ միասին գործում ու ապրում են և Լէօնարդ դա Վինչի, և Ռաֆաելը, և դարաշրջանի բոլոր մեծ ու փոքր գործիչները՝ իշխաններ, պապէր, արւեստագէտներ, և ժողովուրդը՝ իր բոլոր խաւերով: Դա պատմական-գեղարւեստական մի վիթխարի կտաւ է, որն ընթերցողի առջև գեղարւեստական մեծ ուժով բացում է իտալական վերածննդի դարաշրջանը: Չուլցի վէպը, որը համաշխարհային գրականութեան մէջ լաւագոյններից է նւիրւած Միքեալջելովին ու նրա դարաշրջանին, գեղարւեստական խոշոր արժէք ներկայացնելու հետ մէկտեղ, ունի խոր ճանաչողական նշանականութիւն: