Հեղինակի մագիստրոսական ատենախօսութեան լրամշակումն եղող այս հատորում, ուսումնասիրւել են Հայկական ցեղասպանութիւնից վերապրողների և ժառանգորդների սգոյ գործընթացի վրայ այդ ցեղասպանութեան ուրացման հոգեկան հետևանքները: Թեման վերլուծւել է պատմական փաստագրութեան միջոցով: Փորձառական ուսումնասիրութեան ժամանակ կիրառւել է կենսագրական մեթոդը՝ հիմնւելով մի քանի վերապրողների և ժառանգորդների հրատարակւած աշխատութիւնների վրայ: Կիրառւել է իրաից տարբերւող երկու մօտեցում՝ Հայկական ցեղասպանութեան ուրացումը իբրև ցեղասպան ծրագիր բաղադրիչ տար և իբրև ժառանգորդների համար հոգեկան հետևանք:
Աշխատութիւնը նախատեսւած է հոգեբանների, ցեղասպանագէտների, պատմաբանների, Հայոց ցեղասպանութեան հոգեկան հետևանքներն ուսումնասիրողների, ինչպէս նաև ուսանողների համար: