Աղխատութեան մԷջ փորձ Է արւում տալ XIX դ. տրամաբանական մտքի զարգացման պատմութիւնը ըստ նրա հիմնական ուղղութիւնների։ Առանձին շարադրւած են բագրատունու, Փեշտմալճեանի, Գարագաշեանի, Ռուսինեանի, ԷմմանուԷլեանի, ԳուրգԷնեանի, եւ որիշների տրամաբանական, ինչպԷս նաեւ իմացաբանական հայեացքները։
Ա- Տրամաբանական ուղղութիւնների ձեւաւորումը եւ դրանց ընդհանուր բնութագիրը
Բ- Հայ ինդուկտիվիստների տրամաբանական ուսմունքը. տրամաբանական ուսմունքը. Տրամաբանութեան ըմբռնումը որպԷս ճշմարտութեան յայտնագործման միջոց
Գ- Սիլլոգիստական տրամաբանական ուսմունքը հայ փիլիսոփայութեան մԷջ. տրամաբանութեան ըմբռնումը որպԷս ապացուցման միջոց
Դ- Տրամաբանութեան սինթետիկ ըմբռնումը. տրամաբանութիւնը որպԷս ճշմարտութեան ճանաչման եւ հիմնաւորման միջոց
Մենագրութիւնը նւիրւած է XIX դարի երկրորդ կէսի արևմտահայ նշանաւոր հասարակական գործիչ, մանկավարժ, իրաւաբան, տնտեսագէտ և լուսաւորիչ Նահապետ Ռուսինեանի փիլիսոփայական և սոցիալ-քաղաքական հայեացքների լուսաբանմանը: Աշխատութեան մէջ ընթերցողը հանգամանօրէն կծանօթանայ նաև Ռուսինեանի տրամաբանական ըմբռնումին: Գրքում արծարծւող խնդիրները քննակւած են ժամանակաշրջանի լայն ֆոնի վրայ:
Գիրքը նւիրւած է XIX դարի 70—90-ական թւականների արևմտահայ դեմոկրատական մտքի նշանաւոր գործիչ Ռեթեոս Պերպերեանի տեսական ժառանգութեան ուսումնասիրութեանը: Տրւում է նրա հասարակական-քաղաքական, փիլիսոփայական և բարոյագիտական հայացքների քննադատական վերլուծութիւնը: Առանձնապէս ուշադրութիւն է դարձնում գաղափարական այն ազդեցութեանը, որ ունեցել է Միքայէլ Նալբանդեանը Ռ. Պերպերեանի լուսաւորչական հայացքների ձևաւորման, ինչպէս նաև հայ ժողովրդի՝ օտար բռնակալների դէմ պայքարելու դիրքորոշման վրայ: Գրքի հաւելւածում տրւում է Ռ. Պերպերեանի հիմնական փիլիսոփայական աշխատութեան տեքստը:
Մենագրութիւնը հասցեագրւում է հայ փիլիսոփայութեան պատմութեան մասնագէտներին, ինչպէս նաև հայագիտութեամբ հետաքրքրւողներին