Առաջին Համառուսականը ժամանակագրական նոր վէպում Մարիետա Շահինեանը անդրադառնում է Ուլեանովների ընտանիքի թեմային: Այդ ընտանիքի կեանքը, երեխաների դաստիրակութիւնը, Վ. Ի. Լենինի Հոր՝ Իլյա Նիկոլաևիչ Ուլեանովի, մանկավարժական գործունէութիւնը Սիմբիրսկում ցոյց են տրւած այն կարևորագոյն անցքերի ֆոնի վրայ, որ Ռուսաստանում տեղի ունեցած անցեալ դարի յոթանասունական թւականների սկզբներին: Այդ անցքերից մէկը Մոսկվայի 1872 թւականի առաջին համառուսական պոլոտեխնիկական ցուցահանդէսն էր, որը հուժկու մղում տւեց Ռուսաստանի հասարակական-քաղաքական և գիտական մտքի զարգացմանը: