Վէպի առաջին գրքում հեղինակը հենւելով իրական իրադարձութիւնների վրայ, նկարագրում է ինչպէս սովետական կառավարութիւնը ամէն կերպ աշխատում էր ամրապնդել երկրի պաշտպանական հզորութիւնը պատերազմի նախօրեին, նկարագրում է Հիտլերեան Գերմանիայի հարձակումը սովետական միութեան վրայ, սահմանամերձ մարտերը և կարմիր բանակի տանկային զորքետի առաջին հակահարւածը ագրեսորին:
Երկրորդ գրքում արտացոլւել են 1941 թւականի յունիսի վերջին և յուլիսի առաջին կէսին Արևմտեան ճակատում տեղի ունեցած իրադարձութիւնները՝ պաշտպանական մարտերը Բելոռուսիայի դաշտերում և Զորակաեանի ստրարեգիական ռեզերւների տեղաշարժումը: Գրքում հանգամանորեն նկարագրւում է նաև թե ինչպէս ստեղծւեց պետութիւնների հակահիտլերեան կոալիցիան: