Գրքոյկը նւիրւած է 1971-1973 թթ. Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատում կատարւած պեղումների արդիւնքներին: Պեղումների ընթացքում յայտնաբերւած յուշարձանները և մեծ քանակութեամբ հնագիտական հարուստ նիւթերը բացառիկ արժէք են ներկայացնում Հին Հայաստանի պատմութեան և հայ ժողովրդի դարաւոր մշակոյթի ուսումնասիրութեան համար:
Սայաթ-Նովայի հայերէն խաղեր ամբողջական բառարանում ընդգրկւած են ոչ միայն անհասկանալի բառեր, այլև Սայաթ-Նովայի հայերէն խաղերի (թւով 68) ամբողջ բառապաշարը, ոճերը, դարձւածքները, բառակապակցութիւնները և այլև: Բառարանում իւրաքանչիւր բառի, բառիմաստների համար Սայաթ-Նովայի խաղերից բերւած են մեջբերումներ: