Ե. Չարենցի, Դ. Դեմիրճեանի , Ակ. Բակունցի, Պ. Սևակի ստեծագործութեան նիւթով գրքում շոշափւում է սովետահայ գրականութեան պատմութեան ու տենութեան հարցեր, շեշտւում է սովետահայ դասական ավանդների դէրը գրականութեան զարգացման տեսանկիւնից:
Արծարծվում են նաև արդի գրականագիտութեան ու քննադատութեան հարցեր:
Վէպը գրւած է ինքնակենսագրական ճշմարտումների հիման վրայ: Հիմնական գործուղութիւնները ծաւալւում են հայ ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջանում, երբ որոշւում եր հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը: Հալածանք, տեղահանութիւն, կոտորած, այնուհետև գաղթականութիւն, սով, հիվանդութիւն: Այս իմաստով վէպը կատելի է համարել նաև ասք հայ ժողովրդի պատմութեան այդ ժամանակահատւածի մասին: