«Կուզնեկցկի մոստ» վէպի հերոսները սովետական Դիւանագէտերն են: Վէպի երկրորդ գրքի գործողութիւնները կատարւում են 1943 թւականին, երբ վճռական բեկում էր տեղի ունեցել հայրենական մեծ պատէրազմի ընթացքի մէջ: Հեղինակ ը ցոյց է տալիս, որ պատէազմի բախտը վճռւում էր ոչ միայն մարտի դաշտում, այլև Դիւանագիտական բանակցութիւնների սեղանների շուրջ: Սիւժետային այս երկու գիծը՝ ռազմական և Դիւանագիտական, որ իրար զուգահեռ տարւում են վէպում, պատումին հաղորդում են առանձակի դրամատիզմ և միաժամանակ դարձնում այն փիլիսոփայորեն հագեցւած:
Սավվա Դանգուլովի վէպի երկրորդ գիրքը ժամանակագրական առումով առաջին գրքի շարունակութիւնն է, նոյնն են և հերոսները: Սակայն այս գիրքը կարող է ընթերցւել նաև որպէս առանձին ստեղծագործութիւն: