Յուշերի հեղինակ հանգուցեալ Մելքոն Քրիշչեանը 1899—1905 թթ. Սովորել է Էջմիածնի Գէորգեան ճեմարանում, աշակերտել անմահ Կոմիտասին, գործակցեկ նրա հետ և ակտիւ մասնակցութիւն ունեցել երգչախմբի աշխատանքներում: Նա իր յուշերում պատմում է հիշեալ ժամանակաշրջանում Կոմիտասի ունեցած գործունէութեան ու վայելած մեծ հեղինակութեան մասին՝ թէ ճեմարանում և թէ հասարակութեան մէջ: