«Մագելանի սխրագործութիւնը» աւստրացի նշանաւոր գրող Ստեֆան Ցւայգի լաւագոյն ստեղծագործութիւններից մէկն է :Այն մի գողտրիկ պատմութիւն է շուրջերկրեայ առաջին ճանապարհորդութիւն կատարւած հռչակաւոր ծովագնացի մասին: Ցւայգին հրապուրել են Մագելանի անխորտակելի հաւատը իր մտահղացումների կատարման նկատմամբ, աննկուն քաջութիւնը տոկունութիւնը ,որը յաղթահարում էր ամենամեծ խոչնդոդները: Պատումի լեզուն գունեղ և թեթև է , լուսաշող են հերոսների կերպարները, համոզիչ են Մագելանի համախոհների ու թշնամիների գործողութիւնների մասին արւած դատողութիւնները: Ցւայգը փայլուն ձևով է նկարագրում աշխարհագրական նշանաւոր յայտնագործութիւնների դարաշրջանի պատմական անյայտ երկրները: Աշխարհահռչակ գրողը խստօրէն ու ճշմարտալից է արտացոլում կապիտալի կուտակման նախնական շրջանի գաղութատիրական էքսպանիսիայի դաժանութիւնները:
Նախատեսւած է մասսայական ընթերցողի համար: