Մենագրութիւնը հետազոտում է հայոց և պարսից միջնադարեան սիրային քնարերգութեան ձևաւորման և զարգացման ընթացքն ու օրինաչափութիւնները, «Սիրային» հասկացութեան մէջ ներառելով նաև միստիկական սէրը Աստծոյ նկատմամբ , որն առաւել տեսանելի է դարձնում հետագայում հայ բանաստեղծութեան աշխարհականացման ուղի: Գրական –փաստական ատաղձի,պատմական ժամանակաշրջանի սոցիալ-քաղաքական իրողութիւնների,ինչպէս նաև համեմատական գրականագիտութեան արդի տեսականդրոյթների քննութեամբ,բացայատւում և գործառութեան մէջ են դրւում հայ-իրանականգրական առնչութիւնների տարբեր ձևրը՝տիպաբանականը, ծագումնաբանականը,ինչպէս նաև՝փոխազդեցութիւնների բարդ համակարգում ձևաւորւող սինթեզը՝նրանում առկա Արևելք-Արևմուտք ոգու առկայութեամբ:
Աշխատութիւնը հասցեագրւած է ինչպէս միջնադարագէտների, գրականութեան և մշակոյթի տեսաբաններին, այնպէս էլ ընթերցող լայն շրջաններին: