«Գրական ժառանգութեան» ներկայ հատորն ընդգրկում է մեծանուն գիտնական-հայագետ Ղ. Ալիշանի շուրջ 200 անտիպ նամակները, ուղղւած հայ մտաւորականութեան տարբեր ներկայացուցիչներին: Նամակներում արծարծւած են բանասիրական , պատմագիտական բազմաթիւ հարցեր,որոնք մեծ արժեք են ներկայացնում հեղինակի գրական-ստեղծագործական դիմանկարը որոշակիօրէն պատկերացնելու համար