Աշխատութիւնը նւիրւած է պատմական Հայաստանի Արցախ եւ Ուտիք հնամենի նահանգների 13-14 –րդ դարի մատենական մանրանկարչութիւնը, որը խիստ ինքնատիպ է եւ տեղական մշակոյթի միւս բնագաւառների՝ քանդակագործութեան, որմնանկարչութեան եւ դեկորատիւ- կիրառական արւեստների հետ կազմում է մէկ ամբողջութիւն: Այն կը հետաքրքրի մասնագէտներին եւ արւեստով զբաղւողներին:
Աշխատութիւնը շոշափում է հայ հին և ժողովրդական դրամայի պատմատիպաբանական և թեմատիկ առնչութիւները: Քննւում են հնագոյն խորհրդապաշտական դրամայի առասպելաբանական և ծիսային արմատները, խորհրդանիշները ու պայմանաձևերը բովանդակային ընդհանրութիւնները, ինչպէս նաև ժողովրդական դրամատիկական խաղերի թեմաներն ու արտաքին նշաները:
Գիրքը նախատեսւած է հին բանահիւսութեան ու գրականութեան խնդիրներով հետաքրքրւող մասնագԷտների, թատերագԷտների և դրամայի տեսութեամբ ու պատմութեամբ զբաղւողների համար:
Վաղ միջնադարեան հայ կերպարւեստը (IV-VIII դարեր)
Մեծ հայքի զարդաքանդակը եւ պատկերաքանդակը զարգացած միջնադարում (IX-XV դարեր)
Ուշ միջնադարեան հայ արւեստը (XVI-XVIII դարեր)
Աշխատութիւնը նւիրւած է հայոց լայնածաւալ նահանգներից մէկի՝ Վասպուրակնի ձեռագիր-գրքի պատկերազարդման արւեստին:70-ական թւականներից սկսած լոյս են տեսել Վասպուրականի մանրանկարչութեանը նւիրւած հեղինակի մի քանի գրքերը: Դրանցում, ըստ ամենայնի, շոշափել են այդ խոշոր դպրոցի ընդհանուր պատկերի, նրա սկզբնաւորման ու պարբերացման խնդիրները: Ներկայացւել են գլխաւոր կենտրոններն ու նշանաւոր վարպետների ստեղծագործութիւնները:
Սոյն հատորի մէջ ի մի են բերւում Վասպուրականի մանրանկարչութեան արւեստի զուտ գեղանկարչական-ճանաչողական արժէքները: Դրանց հետ կապւած առաջ են քաշւում որոշ հարցեր, որոնք մասնագիտական գրականութեան մէջ առանձին քննութեան նիւթ չեն դարձել, սակայն առնչւում հայ միջնադարեան արւեստի ընդհանուր ոլորտի հետ: