Հր. Հրահանի «Իմ կեանքի Վէպը» ինքնակենսագրական երկի սոյն Բ գրքում ընդգրկւած է հայ ժողովրդի պատմութեան վերջին հիսնամեակի ամենաեղերնական ժամանակաշրջանը՝ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում արևմտահայ հատւածի զանգւածային բնաջնումը սուլթանական Թուրքիան ղեկավարող Թալաթի, Էնւերի և նրանց գործակիցների կողմից: Գրքում տրւած են առանձին դրւագներ բնազուրկ արւած խաղաղ , աշխատասէր մի ժողովրդի կրած անասելի տառապանքներից ՝ տարագրութեան ճանապարհների վրայ, մերթ նրա միջից ժայթքող ըմբոստացման պատկերներ և, յատկապէս, արևմտահայ մտաւորականութեան փայլուն ներկայացուցիչների՝ Կոմիտասի, Գր. Զօհրապի, Ռ.Սևակի և ուրիշների ողբերգական վախճանի հետ կապւած պատմական իրադարիւթիւնների նկարագրութիւնը: Վերջում հեղինակը տալիս է եղեռնից վերապրողների բուռն սէրն ու նւիրւածութիւնը դէպի իրենց վերածնւած Սովետական Հայրենիք: