Վէպը պատկերում է առաջին համաշխարհայինի սարսափների ու կործանումների շրջանը, կայսերական Գերմանիայի միլիտարիստների ու թուրքական ցեղասպան զաւթիչների վայրագութիւնները Արևմտեան Հայաստանում և Անդրկովկասում: Զանգւածօրէն բնաջնջւող հայ ժողովուրդը օրհասական ճիգեր գործադրեց փրկւելու կործանումից: Այդ ուժը խտացած է ժողովրդական կերպարների մէջ: Անդրանիկի կերպարի մէջ է հայ ժողովրդի ապրելու և հարատեւ ոգին: Նրա անյաղթ սկզբունքը միշտ Ռուսաստանի, ռուս ժողովրդի հետ լինելու գաղափարով, ռուսական յեղափոխութեանը հաւատարիմ լինելու ուխտով: Վէպը հրատարակւում է զօրավար Անդրանիկի ծննդեան 125-ամեակի առթիւ:
Ժողովածուն ընդգրկում է ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր Պերճ Զէյթունցեանի «Մեծ Լռութիւն», «Ոտքի, դատարաննէ գալիս», «Աստծոյ տասներկու օրը», «Անաւարտ մենախօսութիւն», «Վերջին խաղը» և «Ոչ այսօր, ոչ վաղը» պիեսները, որոնց մեծամասնութիւնը բեմադրւած է Երևանի թատրոններում: Ժողովածուի բազմազանութիւնը պայմանաւորում են գործողութիւնների և կերպարների, միջավայրի և պատմական ժամանակաշրջանների տարբերութիւններն ու ինքնատիպութիւնը: Ժողովածուի խորագիրը կրող «Մեծ լռութուններն» պիեսը, որն այժմ ընդգրկւած է Երևանի դրամատիկական թատրոնի խաղացացում, նւիրւած է Դանիէլ Վարուժանի ծննդեան 100-ամեակին՝ պատկանում է արևմտահայ մտաւորականութեան կարկառուն ներկայացուցիչնեից մի քանիսի կեանքի վերջին օրերին:
مندرجات
Մեծ լռութիւն
Ոտքի դատարանն է գալիս
Աստծոյ տասներկու օրը
Անաւարտ մենախօսութիւն
Վէրջին խաղը
Ոչ այսօր, ոչ վաղը
Հեքիաթներն ընտրւած են տարբեր տարիներին հայերէն լոյս տեսած սոցիալիստական երկրների ժողովրդական հեքիաթների ժողովածուներից:
مندرجات
Գերմանական ժողովրդական հեքիաթներ
Լեհական ժողովրդական հեքիաթներ
Բուլղարական ժողովրդական հեքիաթներ
Չեխոսլովակեան ժողովրդական հեքիաթներ
Հունգարական ժողովրդական հեքիաթներ
Ռումինական ժողովրդական հեքիաթներ
Կորեական ժողովրդական հեքիաթներ