Օգտագործելով սփիւռքահայ մամուլում հրապարակւած, ինչպէս նաև արտասահմանեան հայ գաղութները կատարած իր այցելութեան ժամանակ հաւաքաց նիւթերը, հեղինակը տալիս է սփիւռքահայերի մշակութային կազմակերպութիւնների, պարբերական մամուլի, կրթական հաստատութիւնների մասին հետաքրքիր ու արժէքաւոր տեղեկութիւններ: Գրքում միաժամանակ համառօտակի շարադրւում է հայ գաղութների առաջացման պատմութիւնը: