Մատենագրութիւնը պատկերում է Արևելքի խոշորագոյն մտածողբանաստեղծ Աւիցեննայի կեանքը և գրական գործունէութիւնը: Աշխատութեան մէջ քննութեան են առնւում հայկական այն աղբիւրները որոնցից օգտւել է հեղինակը, ինչպէս նաև վերլուծւում են Աւիցեննայի հայ մեկնաբանների աշխատութիւնները: Մենագրութեան հեղինակը օգտագործել է այն փաստական հարուստ նիւթը, որ կայ արաբական, պարսկական և այլ ժողովուրդների աղբիւրներում, գլխաւորապէս հայ մատենագրութեան մէջ:
Հայ և իրանական էպոսների համեմատական ուսումնասիրութեանը նւիրւած այս աշխատութեան մէջ քննարկւում են հայ-իրանական գրական առնչութիւնների մի քանի հարցեր, լուսաբանւում են հայկական աղբիւրներում արձագանքւած պասրկական առասպելական և էպիկական մոտիվները ըստ Հայաստանի և Իրանի պատմութեան համապատասխան էտապները: