Մենագրութիւնը նւիրւած է Լիբանանի նոր պատմութեան առաջին և առաւել բուռն ժամանակաշրջանին: Գրքում լուսաբանւում են լիբանահայ ինքնուրոյն ամիրայութեան համար բնութագրական սոցիալական, տնտեսական, համայնքային, իրաւական և քաղաքական առանձնայատկութիւններին առնչւող կարևորագոյն հարցերը: Արխիւային նիւթերի, հրատարակւած վաւերագրերի և օտարալեզու սկզբնաղբիւրների հիման վրայ հանգամանօրէն քննարկւած են երկրում՝ նշւած ժամանակաշրջանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական տեղաշարժերը, լիբանանեան ժողովրդի պայքարը թուրքական միջամտութիւնների և տեղական ֆեոդալական կամայականութիւննրի և գիւղացիական ապստամբութիւնները, տերութիւնների միջամտութիւնը և Լիբանան լեռան ինքնաւորութեան ստատուսի մշակուը:
Հասցէագրւում է արևելագէտների և ընթերցող լայն շրջաններին:
«Ջրապտոյտը» հայրենադարձ երիտասարդ արձակագիր Եղիա Նաջարեանի առաջին գիրքն է հայրենիքում:
Ժողովածուն պատկերում է սփիւռքի, մասնաւորապէս Մերձաւոր Արեւելքի հայութեան կեանքը, աշխատանքն ու պայքարը, հայրենիքի կարօտը: Թշւառութեան ու տառապանքի նոյն բախտն են կիսում նաեւ արաբները: Երիտասարդ հեղինակը ցոյց է տալիս, որ տառապանքը աւելի է ամրացնում երկու ժողովուրդների բարեկամութիւնը: