Վ. Գուբարևին համարում են պիոներական գրող: Եւ դա իսկապէս այդպէս է: Նրա գրչին են պատկանում հանրածանօթ «Պաւլիկ Մորոզով», «Հասակակիցներ», «Բարեկամութիւն» վիպակները, որոնք պատմում են պիոներների կեանքի մասին տարբեր ժամանակաշրջաններում:
«Արտասովոր արկածներ» գրքում զետեղւած են երեք հեքիաթ-վիպակներ, որոնք նոյնպէս նւիրւած են պիոներական առօրեային և մեծ սիրով կընդունւեն պատանի ընթերցողների կողմից:
«Մի հին հեքիաթ է սա» ժողովածուի վերնագիրը ընթերցողին ծանօթ է դեռեւս 1963 թւականին հրատարակւած նոյնանուն գրքից:
Սոյն ժողովածուում ընդգրկւած են այդ գրքի, արձակ բանաստեղծութիւնների զգալի մասը եւ նոր գործեր: Երկրորդ բաժինը հեղինակի վերջին տարիների չափածոյ անտիպ բանաստեղծութիւններն են: Եւ արձակ, եւ՝ չափածոյ բանաստեղծութիւնները նւիրւած են սիրոյ մաքրութեանն ու յաւերժութեանը: