چکیده : | Ժողովածուն ամփոփում է Օսմանյան կայսրութեան մէջ հայերի ցեղասպանութեան վերաբերեալ փասթաթղթեր և նիւթեր հայկական, ռուսական, թուրքական, գերմանական, անգլիական, ֆրանսիական, ամերիկեան և այլ աղբիւրներից: Փասթաթղթերի մեծ մասը տարբեր պետութիւնների հիւպատոսների, դեսպանների, մինիստրների և բարձրաստիճան այլ պաշտօնեաների զեկուցագրեր են, տեղեկգիր ու նամակներ: Այդ հարուստ և հաւաստի նիւթերը ճշմարտացիօրէն պատկերում են հայերի ոչնչացման ահաւոր պատկերը թուրքիայում XIX դարի վերջին և XX դարի սկզբին և, մասնաւորապէս, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ երիտթուրքերի արիւնոտ ոճրագործութիւնների հետևանքով զոհւեցին մօտ մէկ ու կէս միլիոն անմեղ մարդիկ և ամայացաւ Արևմտեան Հայաստանը:
Հայերի ցեղասպանութեանը նւիրւած ներկայ ժողովածուն 1966 և 1982 թթ. ռուսերէն հրատարակւած գրքի թարգմանութիւնն է: Այս ժողովածուն ընդգրկում է 1876-1918 թթ. ժամանակաշրջանը:
Գիրքը նախատեսւած է մասնագէտների և ընթերցող լայն շրջանների համար |