Այս աշխատութիւնը ըստ էութեան, առաջին խոշոր մատենագրութիւնն է ոչ-եւրոպական ժողովրդների ռենեսանսի՝ վերածնութեան վերաբերեալ, որտեղ հեղինակը բազմակողմանիօրէն՝ կրօնի, փիլիսոփայութեան գրականութեան եւ արւեստի նիւթերի հիման քննարկւող հայկական վերածնութեան հարցերը կապում է երկրի սոցիալ-տնտեսական պատմութեան համապատասխան էտապների հետ:
Աշխատութիւնն առաջին անգամ լոյս է տեսել 1963 թւականին Մոսկւայում, ռուսերէն լեզւով, ՍՍՌՄ գիտութիւնների ակադեմիայի հրատարակութեամբ: Սոյն հրատարակութեան մէջ հեղինակը կատարել է մասնակի լրացումներ, առանց բուն տեքստը փոփոխելու:
Սոյն գիրքը բովանդակում է հայոց փիլիսոփայութեան պատմութեան սիստեմատիկ շարադրանքը՝ սկզբից մինչև XVIII դարը ներառեալ: Գիրքը տւեալ բնագաւառում հեղինակի կատարած բազմամեայ աշխատանքի արդիւնքն է:Գրքում լայնօրէն օգտագործւած են հին և հնագոյն ձեռագիր, ինչպէս և հնատիպ նիւթեր: