Հեղինակն ընթերցողին ծանօթ է «Սասունը բոցերի մէջ» գրքով, որն արտացոլում է դարասկզբի ազգային ազատագրական պայքարի անզուգական էջեր և մասունքներ: Ներկայիս գրքոյկը մէկն է այն պատառիկներից, որով ամբողջանում է մեր պապերի կենաց և մահու մաքառումների պատմութիւնը: Գիրքը լոյս է տեսնում հեղինակի մահւանից տարիներ անց, դրանով իսկ խորհրդանշելով պատումի հերոսների անմահութիւնը:
Գրքում նկարագրւած դէպքերին ականատես հեղինակը պատկերում է սասունցիների հերոսական պայքարն ընդդէմ թուրքական ստրկացողների: Ցոյց է տալիս, թէ ինչպէս ռուսական ազատարար բանակը, գրաւելով Մուշը, ֆիզիկական բնաջնջումից փրկում է սասունցիների մի մասին, ովքեր այժմ ապրում են իրենց վերածնւած հայրենիքում՝ Սովետական Հայասրտանում:
Նախատեսւած է ընթերցող լայն շրջանների համար: