Աշխատութիւնը նւիրւած է առաջաւոր Ասիայի երկու հնագոյն հարևան հայ և քուրդ ժողովուրդների դարաւոր բարեկամութեանը, որը իր արտացոլումն է գտել այդ ժողովուրդների հին ու նոր բանահիւսութեան մէջ: Բացայայտւած են յիշեալ ժողովուրդների դարաւոր բարեկամութեան տնտեսական, քաղաքական և կուլտուրական հիմքերն ու արմատները:
Մանրամասն քննութեան են առնւած նոր շրջանի հայկական ու քրդական բանահիւսութեան մէջ դրսևորւած սովետական հայրենասիրութեան, խաղաղութեան և կոմունիստական հասարակարգի կառուցման վեհ գաղափարներն ու խնդիրները:
Աշխատութեան երկրորդ մասում բերւած են բանահիւսական նիւթերի նշումներ, ինչպէս և ձայնագրւած որոշ երգեր: