Աշխատութիւնը հայերէնի ձայնաւորների համակարգի փորձառական հնչիւնաբանական ուսումնասիրութեան առաջին փորձն է, որտեղ քննութեան են առնւել գրական հայերէնի վեց ձայնաւորները՝ երեք դիկտորների արտասանութեամբ:
Հետազօտութեան ընթացքում կիրառւել է ուսումնասիրութեան կոմպլեքս մեթոդը: Դրա էութիւնը կայանում է հետևեալում.
ա) Պարզաբանել ու բացայայտել ձայնաւորների արտաբերման ֆիզիոլոգիական հիմքերը
բ) Պարզաբանել ու բացայայտել ձայնաւորների ֆիզիկական կառուցւածքն ու ակուստիկական այն յատկանիշները, որոնք ապահովում են իւրաքանչիւր ձայնաւորի առանձին որակ լինելը
գ) Սահմանել ձայնաւորների լեզւաբանական դիրքը և որակը հնչիւնական համակարգում: