Առաքել Պարտիկը եղել է Վարուժանի աշակերտը Սեբաստիայում՝1909-10 թթ.: Բելգիայից վերադառնալով իր ծննդավայրը՝ Բրգնիկ, Վարուժանը պաշտօն է կոչւում Սեբաստիայի ազգային Արամեան վարժարանում, ստանձնելով հայ գրականութեան ու ֆրանսերէն լեզւի դասաւանդումը:
Գրքում բացայայտւած է մեծ բանաստեղծի կեանքի որոշ ժամանակաշրջանը: Վարուժանի կենսագրութեան մէջ գաւառի այդ կեանքի մասին քիչ բանէ գրւած: Այժմ ահա բանաստեղծի ծննդեան 80-ամեակի առթիւ, այդ բացը լրացնում է նրա երախտագէտ աշակերտը, յուշապատումի Հեղինակ Առաքէլ Պատրիկը
Հեղինակը, լինելով ժամանակակից ու ականատեսը 1908-1915 թթ. արևմտահայութեան ողբերկական ապրումների, վիպակում պատկերել է պատմական այդ ժամանակաշրջանը՝ առանցք ընդունելով Կոմիտասի ծաւալւած երաժշտական գործունէութիւնը, նրան համարելով հարազատ ժողովրդի դրամատիկ ճակատագրի անձնափորումը: