Սոյն աշխատութիւնը 1971 դ. լոյս տեսած «Միջազգային իրաւունքի դասընթաց»-ի շարունակութիւնն է, որով և աւարտւում է պաշտօնական ծրագրով նախատեսւած ամբողջ նիւթը:
Դասընթացի երկրորդ մասում շարադրւում ու վերլուծւում են միջազգային յարաբերութիւնների առաւել կարևոր օբեկտների իրաւական կարգաւորման սկզբունքներն ու նորմերը, ինչպէս նաև միջազգային իրաւունքի առանձին բնագաւառների բովանդակութիւնը կազմող իրաւունքը:
Աշխատութիւնում հետազօտւած են 1920-1922 թթ. ՀՍՍՀ պետական իշխանութեան և կառավարման բարձրագոյն մարմինների՝ Հայաստանի յեղափոխական կոմիտէի և ՀՍՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի կազմաւորման, զարգացման, իրաւական վիճակի և գործունէութեան իրաւական-կազմակերպական ձևերի հետ կապւած պրոբլեմները: Լուսաբանւել են Հայաստանում սովետական պետականութեան հաստատման և հանրապետութեան պետական ապարատի կազմաւորման հետ կապւած հարցերը: