Ընթերցողների ուշադրութեանը ներկայացւող այս գիրքը փաստագրական մի ժողովածու է՝ նւիրւած 1970 թւականի հոկտեմբեր 16-ից մինչև 1971 թւականի յունւարի 10-ը Փարիզում կայացած «Հայկական արւեստը Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդէսին:
Գրքի կազմողները, որոնք անմիջական մասնակցութիւն են ունեցել ցուցահանդէսի նախապատրաստման ու կազմակերպման աշխատանքներին, հանգամանօրէն պատմում են, թէ ինչպէս է ծնւել և մարմնաւորւել ցուցահանդէսի գաղափարը, ինչպէս է այն ընթացել ու նւաճել արւեստասէր փարիզեցիների սրտերը:
Առանձնակի հետաքրքրութիւն են ներկայացնում ցուցահանդէսի և հայ արւեստի մասին արտայայտման մամուլի գնահատականները, ինչպէս նաև այցելուների կարծիքները, որոնք զգալի տեղ է յատկացնում գրքում: