Հայկ խաչատրեանի «Արքայապատում. Հայոց 141 թագաւորները» գեղարւեստական արքայագիտարան է: Գրքում ներկայացւած են Արամից մինչև Լևոն Զ Լուսինեան՝ վաղնջական ժամանակներից մինչև 1375 թւականը թագաւորական տիտղոսով հայկական գահին բազմած տըրակալը, որոնք ընթերցողին են մատուցում հակիրճ կենսագրականներով և նրանց նւիրւած գրական պատումներով: Պատումների հենքը պատմական վավերագրերն են, որոնց վրայ էլ հիւսւում են հնաբոյր ասքերն ու հեղինակի երևակայութեամբ շաղախւած զրոյցները: