1962 թւականի մայիսին տօնւեց հայ մշակոյթի մեծ երախտաւոր, հայ գրի ու գրականութեան հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600-ամեակը: Տօնակատարութեան առթիւ Երևանի պետական համալսարանը կազմակերպեց գիտական նստաշրջան:
Ներկայ ժողովածուն ընդգրկում է Մաշտոցեան փառատոնին նւիրւած այդ նստաշրջանում կարդացւած զեկուցումները: