چکیده : | Այս աշխատութիւնը հայ երաժշտական պատմութեան դասագրքի ստեղծման առաջին փորձն է : Նրա հիմքում ընկած է Երևանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորեայում կարդացող դասընթացը:
Ձեռնարկը բաղկացած է երկու մասից. Առաջինն ընդգրկում է հայ երաժշտական մշակոյթի պատմութիւնը մինչ ֆեոալական շրջանից մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը, երկրրորդը՝ սովետահայ երաժշտութեան պատմութիւնը:
Հեղինակներն օգտագործել են արխիւային նիւթեր, մինչ սովետական շրջանի պարբերական մամուլը և հրատարակւած ու ձեռագիր հետազոտութիւններ:
Ձեռնարկը համապասախանում է կոնսերւատորեայի հայ երաժշտութեան պատմութեան ուսումնական ծրագրին և նախատեսւած է կատարողական բաժինների ուսանողների համար (առաջին մասի 1-ին, 2-րդ , 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդև 10-րդգլուխները գրել է Մ. Հարութիւնեանը, 8-րդ , 9-րդ, 11-րդ և 12-րդ գլուխները՝Ա. Բարսամեանը, իսկ 5-րդգլուխը՝Մ. Յարութիւնեանը և Ա. Բարսաեանը) :
Հեղինակները պարտք են համարում շնորհակալութիւն յայտնել Կոմիտասի անւան պետական կոնսերւատորեայի երաժշտութեան պատմութեան և երաժշտութեան տնսութեան ու կոմպոզիցիայի ամբիոնների բոլոր անդամներին, ինչպէս նաև արւեստի ինստիտուտի երաժշտական սեկտորի գիտական աշխատողներին՝ արժէքաւոր խորհուրդների համար:
|