«Թագակիրների պատմութիւնն ու գովաբանութիւնը» որպէս Զաքարեան Հայաստանի ու Զաքարեանների պատմութեան սկզբնաղբիւր : Բնագրի թարգմանութեամբ ու մեկնաբանութիւններով հանդերձ
Այս գիրքը բովանդակում է վրաց միջնադարեան պատմագրութեան նշանաւոր երկերից մէկի առաջին հայերէն թարգմանութիւնը այդ երկի վերլուծութեանը նւիրւած մանրամասն ուսումնասիրութիւն: Հին վրացերենից թարգմանած երկը վրաց Գիորգի Գ թագավորի, նրա դուստր Թամար թագուհու պատմութիւնն է, միաժամանակ նաև՝ Զաքարեան տոհմի մի հատվածի պատմութիւնը: Վրաց պատմիչի երկը, որ ընդգրկում է նաև Զաքարեանների արշաւանքների ու հաղթանակների մանրամասն նկարագրութիւնը, կարևոր սկզբնաղբիւր է Վրաստանի ու Հայաստանի ներքին կեանքի ուսումնասիրութեան համար: Գրքում վրաց ճշտւում են Զաքարեաններին և Զաքարեան Հայաստանին վերաբերւող որոշ փաստեր, որոնք վրացագիտութեան մէջ սխալ են մեկնաբանւել:
Հասցեագրվում է հայ և վրաց ժողովուրդների պատմութեամբ հետաքրքրւողներին: