چکیده : | Մատենաշարի երրորդ հատորը սկսվում է Արցախյան գոյամարտի 1930- ական թվականների՝ առաջին անգամ պատմվող իրադարձություններով, որոնք հայտնի պատճառներով տարիների շարունակ մոռացության են մատնված եղել: Հատորները կազմվում են այնպես, որ ներքին ամբողջականություն ունենան, հնարավորինս լայն ընդգրկեն արցախյան գոյամարտը, որպեզի ընթերցողը պատկերացում կազմի շարժման, նրա շարժառիթների, ինքնապաշտպանության կազմակերպման, զուգահեռ ընթացող դիվանագիտական աշխատանքի, պատերազմի բոլոր կողմերի մասին: Հնարավոր է՝ մատենաշարի հեղինակը համաձայն չլինի պատմողի արտահայտած այս կամ այն մտքի հետ,սակայն բոլոր դեպքրում խմբագրությունը ձգտել է հարազատ մնալ ձայնագրությանը, եթէ, իհարկե, այն չի վնասում պետության անվտանգության շահերին |