Խորհրդահայ ականաւոր պատմաբան Աշոտ Յովհաննիսեանի (1887-1972) սոյն անտիպ մենագրութիւնը, որի մեքենագիր միակ տարբերակը պահպանւել է Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի արխիւում, հրատարակւում է առաջին անգամ: Այն նւիրւած է յայտնի հայ վաճառական և ժամանակագիր Զաքարիա Ագուլեցու (1630-1691) կեանքին ու գործունեութեանը, ինչպէս նաեւ հայ ժողովրդի և Իրանի XVII դարի պատմութեանն առնչւող տարատեսակ հիմնահարցերին: Աշխատութիւնը գրւած է հայկական, ռուսական, մասնաւորապէս եւրոպական տարատեսակ սկզբնաղբիւրների, այդ թւում՝ Զաքարիա Ագուլեցու «Օրագրութեան» քննական անաչառ վերուծութեան հիման վրայ եւ մեծ ներդրում է հայ ժողովրդի նոր դարի պատմութեան ուսումնասիրութեան ասպարէզում