Գրքում տրւում են բիւզանդական հայազգի կայսր Կոստանդին VII ծիրանածինի աշխատութիւններից՝ Հայաստանին ու հայերին վերաբերող բաժինների,նոյն հեղինակի գրչին պատկանող Մակեդոնական հարստութեան հիմնադիր՝ հայազգի Վասիլ I կայսեր ընդարձակ կենսագրութեան, ինչպէս և Քրիստոսի «Անձեռնագործ պատկերի» մասին երկի ամբողջական թարգմանութիւնները:
Նշւած աշխատութիւնները անգնահատելի արժէք են ներկայացնում IX և X դարի առաջին կէսի հայոց պատմութեան, հայ-բիւզանդական յարաբերութիւնների, հայերի՝ Բիւզանդիայում խաղացած դերի ուսումնասիրութեան համար:
Գիրքն ունի ընդարձակ առաջաբան և մանրամասն ծանօթագրութիւններ:
Գրքում տրւում է XI դ. Երկրորդ կէսի բիւզանդական խոշորագոյն ժամանակագիր Յովհաննէս Սկիլիցեսի «Համառօտութիւն պատմութեանց» երկի երկրորդ ինքնուրոյն մասի, ինչպէս և նրա «Շարունակութեան» ամբողջական թարգմանութիւնը: Հիշեալ երկը XI դ. Բիւզանդական ամենակարևոր աղբիւրն է խնդրո առարկա ժամանակաշրջանի ոչ միայն կայսրութեան պատմութեան, այլև հարևան երկրների ու սելջուկների նւաճումների ուսումնասիրութեան:
Գրքում տրւում է XI դ. երկրորդ կէսի բիւզանդական խոշորագոյն ժամանակագիր Յովհաննէս Սկիլիցեսի «Համառօտութիւն պատմութեանց» երկի երկրորդ ինքնուրոյն մասի, ինչպէս և նրա «Շարունակութեան» ամբողջական թարգմանութիւնը: Յիշեալ երկը XI դ. բիւզանդական ամենակարևոր աղբիւրն է խնդրոյ առարկայ ժամանակաշրջանի ոչ միայն կայսրութեան պատմութեան, այլև հարևան երկրների ու սելջուկների նւաճումների ուսումնասիրութեան: