Հայրենի աշխարհի, Հայոս պատմութեան նշանակալի դրւագնետի, մեր վիպապատմական հերոսների մասին պատմող՝ գրքում ընդգրկւած աւանդութիւնները ուսանելի ու հետաքրքիր են բոլոր ժամանակներում եւ ընթեցողական ամենալայն շրջանակներին: Դրանք ճանաչողական ու գեղագիտական մեծ արժէք ունեն, կարող են օգտակար լինել դասաւանդման ընթացքում: Աւանդութիւնների ընթերցումը կը պարգեւի հպարտութեան եւ ներշնչման պահեր , կը զարգացնի երեւակայութիւնն ու հիացնել կը տայ մայրենի լեզւի ճոխութեամբ ու ժողովրդական մտածողութեան խորութեամբ:
Պոէմում պատկերւած են հայ ժողովրդի ոգորումներն ու ազատագրական պայքարը թուրքական բռնակալութեան դէմ եւ մեծ զօրավար Անդրանիկի սխրագործութիւններն այդ ժամանակաշրջանում:
Հեղինակն անւանել է այս պոեմը «նէոդիւցազնական», որովհետեւ իր միտումը՝ կապել իրար Սասնա հերոսին եւ մեր նորագոյն հերոսամարտը, կարմիր թելի պէս անցնում է ողջ պոէմական հիւսւածքով: Մեր Արցախեան ազատամարտում գործում եւ կռւում են հայոց բոլոր սերունդները՝ անցեալ ու ներկայ, եւ միասին կերտում մեր ապագան: Ահա «նէոդիւցազնապոէմի» ողջ պաթոսը, պայմանը եւ պատգամը: